Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոստիկաններն ապահովում են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի անվտանգությունը

Ոստիկաններն ապահովում են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի անվտանգությունը

18:27 | 23.05.2019 | Քաղաքականություն

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելուց հետո ոստիկանների ուղեկցությամբ է շրջում։ Ոստիկանությունից հայտնեցին, որ Դատական դեպարտամենից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոփոխվեց Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, Գրիգորյանը որոշեց սույն գործի վարույթը կասեցնել եւ գործը ուղարկել Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով: Այս որոշումներից հետո սոցիալական ցանցերում մինչ օրս սպառնալիքներ են հնչում Դավիթ Գրիգորյանի նկատմամբ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси