Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պենտագոնը կներկայացնի 10 հազար զինծառայող Մերձավոր Արեւելք ուղարկելու ծրագիր

Պենտագոնը կներկայացնի 10 հազար զինծառայող Մերձավոր Արեւելք ուղարկելու ծրագիր

18:10 | 23.05.2019 | Քաղաքականություն

Պենտագոնը կներկայացնի 10 հազար զինծառայող Մերձավոր Արեւելք ուղարկելու ծրագիր՝ Իրանի կողմից պոտենցիալ սպառնալիքներից պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով, տեղեկացնում է AP-ը՝ հղում կատարելով պաշտոնյաներին։

Նրանց խոսքով՝ վերջնական որոշումը դեռ ընդունված չէ, եւ պարզ չէ՝ հավանություն կտա՞ արդյոք Սպիտակ տունն այդ ծրագրին։ Պաշտոնական անձինք հայտարարել են, որ այդ քայլը պատասխան չէ որեւէ նոր սպառնալիքի Իրանի կողմից, այլ ուղղված է տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։ Նրանք ասել են, որ խոսքը պաշտպանական ուժերի, ինչպես նաեւ Patriot ՀՕՊ համակարգերի, լրացուցիչ նավերի տեղակայման եւ Իրանին հետեւելու ջանքերը խորացնելու մասին է։

Ավելի վաղ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ Թրամփը ուժերի դասավորությունը տարածաշրջանում գնահատում է «ամեն օր»։ «Մենք գնահատում ենք ռիսկերը, որպեսզի համոզվենք, որ մեզ մոտ ամեն բան ճիշտ է»,- ասել է նա։

ԱՄՆ պաշտոնական անձինք որոշ մանրամասներ են ներկայացրել իրանական սպառնալիքների մասին, բայց չեն նշել, որ դրանք ի սկզբանե կապված են իրանական ոչ մեծ նավերում տեղակայված հրթիռների հետ։

Պոմպեոն եւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիկ Շանահանն օրենսդիրներին ասել են, որ ԱՄՆ-ը ձգտում է զսպել, այլ ոչ թե սադրել Իրանին, անգամ մեղադրելով Թեհրանին Մերձավոր Արեւելքում ԱՄՆ շահերին սպառնալու մեջ։ Շանահանն ասել է լրագրողներին. «Մեր գլխավոր խնդիրը ներկա պահին Իրանի հաշվարկները կանխելն է»։

Բայց շատերը Կոնգրեսում թերահավատորեն են վերաբերվում Իրանի հանդեպ վարչակազմի մոտեցմանը՝ հարց տալով՝ արդյոք արձագանքո՞ւմ է այն իրանյան նոր սպառնալիքներին, թե՞ սրում է իրավիճակը, որը կարող է հանգեցնել պատերազմի։ 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси