Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարանի որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարանի որոշումը

18:04 | 23.05.2019 | Քաղաքականություն

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը

«Բողոքարկվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումը եւ նույն գործով վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր, Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ նա ազատ էր արձակվել։

Հավելենք, որ մայիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси