Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ստեփանավանում գիշերային ժամին զգալի չափերով գողության դեպք է գրանցվել. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

Ստեփանավանում գիշերային ժամին զգալի չափերով գողության դեպք է գրանցվել. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

17:37 | 23.05.2019 | Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է զգալի չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մասնավորապես՝ Ստեփանավան քաղաքի 1996 եւ 1985 թվականին ծնված բնակիչները  2019թ.փետրվարի 01-ի լույս 02-ի գիշերը, նախնական պայմանավորվածության համաձայն, գողություն են կատարել իրենց բնակավայրին  հարակից գյուղերից մեկի անասնագոմից՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси