Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ ԱԺ արտագնա նիստերի կազմակերպման մասին օրինագծի ընդունումը հետաձգվել է

ՀՀ ԱԺ արտագնա նիստերի կազմակերպման մասին օրինագծի ընդունումը հետաձգվել է

17:21 | 23.05.2019 | Քաղաքականություն

Հայաստանի խորհրդարանի արտագնա նիստերի կազմակերպման մասին օրինագծի ընդունումը հետաձգվել է։ Առաջարկվել է լրացուցիչ քննարկումներ անցկացնել։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 23-ին Հայաստանի Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական  հանձնաժողովի նիստում։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ արտագնա նիստերը կարող են անցկացվել արտահերթների շրջանակում։ «Նիստի օրակարգը կվերաբերի այն տարածաշրջանի խնդիրներին, որտեղ տեղի կունենա նիստը։ Նիստի կազմակերպումը չի պահանջի լրացուցիչ ծախսեր, քանի որ պատգամավորները կարող են Երեւան վերադառնալ նույն օրը ավտոբուսներով։ Բացի այդ, լրացուցիչ տեխնիկական հնարավորություններ չեն պահանջվի, քանի որ քվեարկությունը կանցկացվի ձեռքով»,- նշել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ դա թույլ կտա բնակչությանն ուղղակիորեն շփվել պատգամավորների հետ, քանի որ նախընտրական արշավի ժամանակ հաճախ մեղադրանքներ են լսվել, որ պատգամավորները նրանց հիշում են միայն ընտրությունից ընտրություն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси