Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
40-ամյա կինը գողությունը կատարել է որդու դրդմամբ

40-ամյա կինը գողությունը կատարել է որդու դրդմամբ

17:08 | 23.05.2019 | Հասարակություն

Մայիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդվել էր 1979 թ. ծնված Աննա Ա.-ի կողմից մի քաղաքացուհու բնակարանից 50.000 դրամ եւ 80.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդ գողանալու մասին՝ պատճառելով 130.000 դրամի վնաս:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 22-ին Աննա Ա.-ն ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն, որ գողությունը կատարել է ինքը՝ 19-ամյա որդու դրդմամբ:

Նույն օրը, ժամը 18.00-ին, երիտասարդը հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси