Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց. խոսնակ

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց. խոսնակ

15:53 | 23.05.2019 | Հասարակություն

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գեւորգ Էմին-Տերյանը:

Նշենք, որ արդեն երկար ժամանակ է, որ իշխանությունները փորձում են հասնել ռեկտորի պաշտոնանկությանը: ԵՊՀ հոգաբարձուների նախորդ նիստում չէր հաջողվել հասնել ռեկտորի պաշտոնանկությանը:

Ավելի ուշ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը չի կարող աշխատել: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եւս հայտնել էր, որ հորդորել է Արամ Սիմոնյանին հեռանալ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси