Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վիտալի Բալասանյանը մեր տեսադաշտում անսպասելի է հայտնվել. Օսիպյան

Վիտալի Բալասանյանը մեր տեսադաշտում անսպասելի է հայտնվել. Օսիպյան

15:38 | 23.05.2019 | Քաղաքականություն

Իսկզբանե  Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ որևէ խնդիր չենք ունեցել։ 

Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ խոսելով Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցնելու և խուզարկելու ոստիկանության պահանջի մասին։

«Այդ միջոցառումն իրականացնելիս չենք դիտարկել, որ այնտեղ գտնվում է Վիտալի Բալասանյանը։ Վիտալի Բալասանյանը մեր տեսադաշտում անսպասելի է հայտնվել»,–նշեց ոստիկանապետը։

Նա վստահեցրեց, որ ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ունեցել, սակայն չբացահայտեց, թե ինչ տվյալներ ենք դրան եղել։

«Այն, ինչ ոստիկանությանը հետարքրքում էր, ոստիկանությունը տեղում ուսումնասիրել է»,–նշեց Օսիպյանը։

Հիշեցնենք, որ օրերս ոստիկանությունը կանգնեցրել է մեքենան, որում եղել է Վիտալի Բալասանյանը և նրա ընկերը։ Ոստիկանները նշել են, որ օպերատիվ տվյալներ ունեն, որ զենք–զինամթերք կա մեքենայում, ուստի պետք է խուզարկեն մեքենան։ Ի պատասխան Բալասանյանը պնդեց, որ ներկայացնեն դատարանի համապատասխան որոշումը, սակայն ոստիկանները չեն ներկայացրել և խուզարկություն չի իրականացվել, կազմվել է արձանագրություն։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси