Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արարատում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Hyundai-ը, 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Արարատում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Hyundai-ը, 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

15:18 | 23.05.2019 | Պատահարներ

Արարատի մարզում, այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Արարատ քաղաքի Երկաթուղայիններ և Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes E 320 մակնիշի FL 138 համարանիշի և Hyundai Azera մակնիշի 36 DR 661 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողներն ու քաղաքացիները։

Արարատի բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորներից երկուսը, որոնցից մեկը ծայրահեղ ծանր է, մեկը՝ ռեանիմոբիլով, մյուսը՝ Արարատի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси