Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խնդիրը բազմաշերտ է, կարծում եմ ընդհանուր հայտարարի կգանք. Վանաձորի քաղաքապետը ավտոգազի դեմ բողոքի ակցիայի մասին

Խնդիրը բազմաշերտ է, կարծում եմ ընդհանուր հայտարարի կգանք. Վանաձորի քաղաքապետը ավտոգազի դեմ բողոքի ակցիայի մասին

15:05 | 23.05.2019 | Քաղաքականություն

Կարծում եմ ուսումնասիրություններ կարվեն, որպեսզի հասկանանք, թե ինչումն է խնդիրը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը անդրադառնալով՝ վաղ առավոտից Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում երթուղային տրանսպորտային միջոցների վարորդների կողմից իրականացվող բողոքի ակցիային։ Նրա խոսքով հանդիպել է վարորդների հետ, նրանց մի մասն այս պահին գնացել են, մյուս մասը շարունակում են բողոքի ակցիան։

«Վարորդներն ասում են, որ վերջին փոփոխություններից հետո, այն նույն գումարը, որ վճարում էին նաեւ նախկինում հիմա ավելի քիչ են երթեւկում։ Փորձում ենք հասկանալ, թե ինչի հետ է կապված՝ գազի որակի, ճնշման»,– ասաց Ասլանյանը։

Նրա խոսքով քաղաքապետարանի աշխատակիցները եւս հանդիպել են վարորդների հետ, փորձելով

«Վարորդները պետք է հասկական, որ մենք չենք կարող գնային քաղաքականության մեջ մտնել։ Հիմա փորձում ենք հասկանալ իրենց բողոքի հիմնավորումը, քանի որ տեղեր կան ասում են Վանաձորում ավելի էժան է քան ենթադրենք հանրապետության այլ գազալցակայաններում»,– ասաց Ասլանյանը։

Նրա խոսքով վարորդների մի մասն ասում է, որ գազի խտության հետ է կապված խնդիրը։ Քաղաքապետի խոսքով խնդրով պետք է նաեւ ոլորտի մասնագետները զբաղվեն։

«Այստեղ ավելի շատ մասնագիտական պարզաբանումների կարիք կա։ Խնդիրը բազմաշերտ է, կարծում եմ ընդհանուր հայտարարի կգանք։ Եթե խնդիր կա պետք է հասկանալ եւ լուծել»,– եզրափակեց Ասլանյանը։

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մայիսի 23–ին հերթական անգամ բողոքի ակցիա էր սկսվել. Վաղ առավոտից քաղաքի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի, նրանք պահանջում են էժանացնել գազը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси