Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ողջաբերդի ճանապարհի սողանքային խնդիրը պարզ հարց է, այն շուտ կարելի է լուծել. Վահագն Վերմիշյանը նշեց ճանապարհը

Ողջաբերդի ճանապարհի սողանքային խնդիրը պարզ հարց է, այն շուտ կարելի է լուծել. Վահագն Վերմիշյանը նշեց ճանապարհը

13:50 | 23.05.2019 | Քաղաքականություն

Այսօր կառավարության հերթական նիստի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ չզեկուցվող հարցերի շրջանակներում Գառնի-Գեղարդ ճանապարհի սողանքային գոտիների անցանելիության ապահովման համար գումար է հատկացվում:

Նրա խոսքով, իրենք որոշակի արգելքներ էին դրել «Հյուսիս Հարավ» ծրագրի որոշ հատվածների վրա՝ մասնավորապես, Սյունիքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Գառնի Գեղարդֆ ճանապարհի Ողջաբերդի հատվածի մասին նախարարի ասածին, իր դժգոհությունը հայտնեց. «Ամեն անգամ գումար ենք հատկացնում, մի քիչ ուղղում ենք ճանապարհը, բայց գիտենք, որ երեք-չորս տարի հետո կամ գուցե նույնիսկ մեկ տարուց նույն վիճակն է լինելու: Դա այդքան բա՞րդ խնդիր է, որ չենք կարողանում լուծել, ի վերջո քսանմեկերորդ դարն  է»,-ասաց նա եւ խոսքն ուղղեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին:

Վերջինս ասաց, որ այդ թեմայով քննարկումներ են ընթանում եւ անցած շաբաթ հրավիրել են ամերիկյան մի ընկերության, որը մասնագիտացված է սողանքային եւ բարդ ռելիեֆային տարածքներում ճանապարհների կառուցման հարցում:

«Դա շատ պարզ նախագծային խնդիր է, եւ շատ հեշտ կարելի է լուծել Ողջաբերդի խնդիրը: Ուղղակի պետք է ռեշոտկաներ անել, ոչ թե ավանդական բետոնի բլոկները դնել: Դա լուծվող խնդիր է, ամբողջ աշխարհում կա, մենք անընդհատ հրդեհ ենք հանգցնում, հրդեհ եղավ, գնում ենք ու հանգցնում, տեղերը գիտենք, սովետի ժամանակվանից դեռեւս գիտենք»,-ասաց նա եւ նշեց, որ Տրանսպորտի եւ կապի նախարարությանը եւս քննարկումներին հրավիրել են, եւ նրանք շատ զարմացած էին այդ նոր տեխնոլոգիաներից:

Վարչապետը կոչ արեց կոնկրետ առաջարկ ներկայացնել, թե ինչպես երկարաժամկետ խնդիրը լուծել, Վերմիշյանը նշեց, որ նախագիծը մշակվում է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси