Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազոր մարմնին ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մեկ տարով

Քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազոր մարմնին ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մեկ տարով

13:35 | 23.05.2019 | Քաղաքականություն

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացրեց երկարաձգել քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու ժամկետը: Դրա համար ժամկետ սահմանվեց ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում: Գործատուն կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնում է լիազոր մարմնին, աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով, ապա վերադարձնում է աշխատողներին:

Սակայն օրենքով աշխատանքային գրքույկներն թվայնացնելու ժամկետը 1 տարով երկարաձգվել է: Ըստ այդմ, անհրաժեշտ է գործատուի կողմից աշխատանքային գրքույկները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառաություն ներկայացնելու ժամկետները համապատասխանեցնել օրենքով սահմանված ժամկետին:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է գործատուի կողմից աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամկետները սահմանել ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси