Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է. պահանջում են ԲԴԽ նախագահի հրաժարականը

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է. պահանջում են ԲԴԽ նախագահի հրաժարականը

13:01 | 23.05.2019 | Հասարակություն

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ մայիսի 23-ին, մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ բողոք ցույց են անում՝ պահանջելով Բարձրագույ ն դատական խորհրդի լուծարում եւ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը։  Կառավարության դիմաց 15 րոպե ցույց անելով նրանք շարժվեցին դեպի ԲԴԽ, որ արգելափակեն խորհրդի մուտքերն ու ելքերը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակել էին հանրապետության բոլոր մուտքերն ու ելքերը։ Մի շարք հասրաակական կազմակերպություններ, կուսակցություններ՝ այդ թվում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն դատապարտեցին այդ ակցիան՝ դատական իշխանության ճնշում եւ միջամտություն այն համարելով, իսկ ԵԽԽՎ–ն ու Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը մտահոգություն են հայտնել այս կոչի առնչությամբ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси