Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սիս գյուղի երեխեքը ասում են՝ «Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց ու գնաց, այդ ճանապարհն ինչի՞ չենք սարքում». Փաշինյան

Սիս գյուղի երեխեքը ասում են՝ «Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց ու գնաց, այդ ճանապարհն ինչի՞ չենք սարքում». Փաշինյան

12:55 | 23.05.2019 | Քաղաքականություն

Կառավարության այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց Սիս գյուղի ճանապարհի վերաբերյալ երեխաների բողոքին, որի տեսանյութը լայն տարածում էր գտել:

«Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ «Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց ու գնաց»: Այդ ճանապարհն ի՞նչ եղավ, ինչի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ երեխաների բարձրացրած հարցը հաշվի առնելով՝ իրենք ասֆալտը կանեն. «Նախագիծն արդեն ուղարկել ենք, ուղղակի կարող է կարիք լինել մեկ անձից գնելու միջոցով անել, որպեսզի արագանա պրոցեսը»։

Հարցին արձագանքեց նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ սրանից հետո ՀՀ բոլոր երեխաները կիմանան՝ խնդիրը բարձրաձայնելու ճիշտ ձեւը որն է: Վարչապետն, իր հերթին,  կատակեց. «Համաձայն եմ պարոն Ավինյանի հետ, բայց գուցե շատ պետք չի երեխեքի ճնշումներին ենթարկվել ու նորմալ ընթացակարգերով անել»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси