Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայտնի է՝ ով է հարվածել դպրոցական տղային. նոր մանրամասներ Եղեգնաձորի դպրոցի միջադեպից

Հայտնի է՝ ով է հարվածել դպրոցական տղային. նոր մանրամասներ Եղեգնաձորի դպրոցի միջադեպից

12:36 | 23.05.2019 | Հասարակություն

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 9–րդ դասարանի աշակերտին դեմքի շրջանում, նախնական տվյալով, բռունցքով հարվածել է նույն դպրոցի 9–րդ դասարանցիներից մեկը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նրանց խոսքով 15 տարեկան տղան սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Քննչական կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ միջադեպի մասնակիցների շրջանակը պարզվել է այդ թվում հարվածողի եւ նյութեր են պատրաստվում։

Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման ամբիոնի վարիչ Աննա Չոբանյանը մեզ հայտնեց, որ տղայի վիճակը համեմատաբար լավ է։

«Տղան ընդունվել էր Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Առաջին օգնությունը ցուցաբերվել է եւ արհեստական շնչառությունով, ուղղաթիռով տեղափոխել են մեր բժշկական կենտրոն։ Մեզ մոտ ախտորոշվել է գանգուղեղային թեթեւ աստիճանի սալջարդ եւ ակնակապիճի ստորին պատի կոտրվածք։ Հիմա արդեն տղային հանել ենք արհեստական շնչառությունից, նա գիտակից է»,– ասաց Չոբանյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 22–ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում դպրոցականների միջեւ վեճ ու ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի հետեւանքով երեխաներից մեկը ծանր մարմնական վնասվածք էր ստացել եւ տեղափոխվել Երեւան։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси