Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեքսիկայում բանդաների բախման հետեւանքով 9 մարդ է զոհվել

Մեքսիկայում բանդաների բախման հետեւանքով 9 մարդ է զոհվել

11:51 | 23.05.2019 | Հասարակություն

Մեքսիկայում դիմակայող երկու հանցավոր խմբավորումների բախումն ավարտվել է 9 մարդու մահվամբ եւ 4-ի վիրավորմամբ, հայտնել է Միչոական նահանգի գլխավոր դատախազությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գերատեսչության տեղեկություններով՝ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Ուրուապան քաղաքի շրջանում: Մարտի վայրում հայտնաբերվել են սպանվածների եւ վիրավորների մարմինները, ինչպես նաեւ խոշոր տրամաչափի զենք, որը պաշտոնապես օգտագործում է բացառապես մեքսիկական բանակը:

Սկսվել է բախման հանգամանքների քննություն:

Վերջին տարիներին Մեքսիկայում բռնության ալիք է բարձրացել, որը մեծ մասամբ պայմանավորված է ԱՄՆ կոկաինի տարանցման վերահսկողության համար կարտելների հակամարտությամբ: 2018 թվականին Մեքսիկայում գրանցվել է սպանությունների ռեկորդային թիվ՝ անվտանգության նախարարությունը հայտնել էր ավելի քան 33,34 հազար սպանության մասին: Այս ցուցանիշը գերազանցել է 2017 թվականի ռեկորդը (31,2 հազար սպանություն)

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси