Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարության նիստի օրակարգում 42 հարց է, որից 27-ը՝ չզեկուցվող (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 42 հարց է, որից 27-ը՝ չզեկուցվող (ուղիղ)

11:05 | 23.05.2019 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 10-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից 27-ը՝ չզեկուցվող:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

 - «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

 - «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին

 - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին,

 - Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին ,

 - Շիրակի մարզի Գետափի համայնքի ղեկավարի եւ Գեղարքունիքի մարզի Վանևանի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին,

 - Ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Նյու Իդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքով հողամաս օտարելու համաձայնություն տալու մասին,

- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» եւ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունների կողմից ներկայացված հայտերը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси