Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Փաշինյանը գիտակցե՞ց, թե ինչ կարգի մարտահրավեր ստեղծեց Հայաստանի ու Արցախի անվտանգությանը. Կարեն Բեքարյան

Փաշինյանը գիտակցե՞ց, թե ինչ կարգի մարտահրավեր ստեղծեց Հայաստանի ու Արցախի անվտանգությանը. Կարեն Բեքարյան

14:41 | 20.05.2019 | Քաղաքականություն

Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը։

«Վարչապետի ելույթը կարելի է անվանել պատմական:

Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության:

Բոլոր գեղեցիկ, վերացական ու առաջին հայացքից ականջ շոյող ձեւակերպումներն ընդամենը շիրմա են, փաթեթավորման գործիք...

Թվում է սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել: Բայց փաստորեն կա, եւ վարչապետի նույն ելույթում:

Գիտակցաբար թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին, ու նշանակեց` ներսից:

Գիտակցե՞ց արդյոք - ի՞նչ կարգի մարտահրավեր ստեղծեց Հայաստանի ու Արցախի անվտանգությանը - շրջանառելով «դավադիր պատերազմի հրահրման» վերաբերյալ իր երեւակայության ծնունդ - եզրույթը:

Հ.Գ. Կարծում եմ այս ելույթի ու կապիտալի արտահոսքի՝ ուղղակի ու անուղղակի կապերի մասին կարտահայտվեն տնտեսագետները...»,–գրել է նա։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր դատաիրավական համակարգի վերաբերյալ ելույթով է հանդես եկել, միաժամանակ անդրադարձ կատարելով ապրիլյան պատերազմին նշել է, որ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար: 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси