Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ես չեմ ցանկանում մեկնաբանել եւ վերջ. Գագիկ Ջհանգիրյանը՝ Փաշինյանի կոչի մասին

Ես չեմ ցանկանում մեկնաբանել եւ վերջ. Գագիկ Ջհանգիրյանը՝ Փաշինյանի կոչի մասին

13:41 | 20.05.2019 | Քաղաքականություն

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը չի ցանկանում մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ դատարանների մուտքերը փակելու եւ դատական իշխանության բարեփոխումների տեսլականի մասով: Այս մասին հայտնում է 168.am-ը։  

«Ես չեմ ցանկանում մեկնաբանել, եւ վերջ»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը՝ անարձագանք թողնելով հարցադրումը, թե, արդյո՞ք խուսափողական վարքագիծը չի նշանակում, որ իրենք՝ վարչապետի թիմակիցները, փաստացի միայնակ են թողել նրան՝ իր սկանդալային հայտարարությունից հետո:

Նկատենք, վարչապետի թիմակից պարոն Ջհանգիրյանը, ով այս օրերին հեռուստաեթերներով պարբերաբար հարցազրույցներ է տալիս Մարտի 1-ի եւ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերի մեկնաբանությամբ, ակնհայտորեն չի սատարում վարչապետի հայտարարությունը, որն ըստ իրավաբանների՝ հակասահմանադրական քայլ է:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси