Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պարզվել է, որ Գորիսում դանակահարության հեղինակը 16-ամյա պատանի է. հարվածը եղել է կրծքավանդակին

Պարզվել է, որ Գորիսում դանակահարության հեղինակը 16-ամյա պատանի է. հարվածը եղել է կրծքավանդակին

15:11 | 18.05.2019 | Հասարակություն

Մայիսի 15-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի 16-ամյա Հ․ Մ․-ն:

Բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 17-ին, ժամը 09.20-ին, անչափահասն ինքնակամ ներկայացել է բաժին։ Պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գորիսի Վերիշեն բնակավայրի 1-ին փողոցում Հ․ Մ․-ն դանակով հարվածներ է հասցրել տղամարդուն եւ վնասվածքներ պատճառել:

Հարուցվել է քրեական գործը:

Անչափահասի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Կատարվում է նախաքննություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси