Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տղամարդկանց և կանանց շրջանում կաթվածի զարգացման ռիսկի գործոնները տարբեր են

Տղամարդկանց և կանանց շրջանում կաթվածի զարգացման ռիսկի գործոնները տարբեր են

13:33 | 18.05.2019 | Հասարակություն

Տղամարդկանց եւ կանանց շրջանում կաթվածի զարգացման ռիսկի գործոնները տարբեր են: Այս մասին նշված է Մորդովայի Ազգային հետազոտական պետական համալսարանի հետազոտության մեջ:

Պարզվել է, որ տղամարդկանց շրջանում կաթվածի վրա ազդում են աթերոսկլերոզը, ծխելը, ալկոհոլամոլությունը, մետաբոլիկ համախտանիշը, ինչպես նաեւ քիչ շարժունակ կենսակերպը: Ինչ վերաբերում է կանանց, ապա իշեմիկ կաթվածի զարգացման հիմնական ռիսկի գործոններն են շաքարային դիաբետը, շողացող առիթմիան, ճարպակալումը եւ դիսլիպիդեմիան:

Գիտնականները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ երկու սեռերի ներկայացուցիչների վրա հիպերտոնիան բացասական ազդեցություն ունի: Հետազոտության համաձայն՝ երիտասարդ տղամարդկանց շրջանում իշեմիկ կաթվածն ավելի հաճախ է հանդիպում, քան երիտասարդ կանանց շրջանում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси