Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այսօր Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրն է

Այսօր Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրն է

09:51 | 17.05.2019 | Մշակույթ

Հեռահաղորդակցության եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրը (World Telecommunication and Information Society Day) ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձեւով հիմնադրվել է 2006 թվականի մարտին եւ ամեն տարի նշվում է մայիսի 17-ին, փոխանցում է Calend-ը:

Այս օրը բոլոր ծրագրավորողների, համակարգային ադմինիստրատորների, համացանցի փրովայդերների, վեբ դիզայներների, համացանցային պարբերականների խմբագիրների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղված մնացյալ բոլոր մարդկանց մասնագիտական տոնն է:

Իսկ տոնի նպատակն է նպաստել տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը այն հնարավորությունների մասին, որոնք կարող են հասարակություններին եւ երկրներին ապահովել համացանցի եւ տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործումը, ինչպես նաեւ «թվային խզման» հաղթահարման ճանապարհների մասին:

Տեղեկատվական տեխնոլոգիաները նկատելիորեն փոխել են քաղաքակրթության կերպարը: Դրանք համաշխարհային տնտեսության մեջ իսկական պայթյուն են առաջացրել, որի հետեւանքով կտրուկ աճել է թողարկվող արտադրանքի քանակությունն ու որակը: Համակարգիչների եւ հաշվիչ տեխնիկայի այլ միջոցների օգնությամբ տեղեկատվության փոխակերպման գործընթացների հետ կապված մարդկային գործունեության եւ ինֆորմատիկայի նշանակությունը շատ ավելի լայն է: Այն մարդկությանն է տրամադրում նախկինում աներեւակայելի շքեղություն. գլխավոր հարստություններ են դառնում տեղեկությունները եւ գիտելիքները բացվում են ինքնակրթության անիմանալի հնարավորություններ:

Օրն ընտրվել է կապված այն բանի հետ, որ 1865 թվականի մայիսի 17-ին 2,5 ամիս տեւած ծանր բանակցություններից հետո Փարիզում ստորագրվել է առաջին միջազգային Հեռագրական համաձայնագիրը եւ հիմնվել է Միջազգային հեռագրական միությունը, 1932 թվականից՝ Միջազգային էլեկտրակապի միություն:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси