Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ֆրանսիայում ձերբակալել են բասկյան ահաբեկչական կազմավորման պարագլխին

Ֆրանսիայում ձերբակալել են բասկյան ահաբեկչական կազմավորման պարագլխին

19:00 | 16.05.2019 | Հասարակություն

Բասկյան ձախ ծայրահեղական անջատողական կազմակերպության՝ ԷՏԱ-ի նախկին քաղաքական առաջնորդ Ուրուտիկոեչեա Բենգոեչեան ձերբակալվել է ֆրանսիական ոստիկանության կողմից 17 տարվա հետախուզումից հետո:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, 68-ամյա Բենգոեչեան կասկածվում է մի շարք ահաբեկչությունների կազմակերպման մեջ, որոնց հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել: Նրա ձերբակալության մասին հայտնել է El Mundo-ն՝ հղում անելով Իսպանիայի ՆԳՆ-ին:

ԷՏԱ-ն, որն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ի և Եվրամիության իշխանությունների կողմից, կողմ էր հանդես գալիս Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանին գտնվող Բասկյան երկրի անկախությանը:   

Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով՝ կազմակերպության գրոհայինների ձեռքով 854 մարդ է մահացել, ևս մի քանի հազարը վիրավորվել և տարբեր վնասվածքներ են ստացել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси