Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռոբերտ Քոչարյանը պետական գաղտնիք է հրապարակում. նիստը քննվում է դռնփակ

Ռոբերտ Քոչարյանը պետական գաղտնիք է հրապարակում. նիստը քննվում է դռնփակ

18:45 | 16.05.2019 | Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր խափանման միջոցի հարցի քննությանը հայտարարեց, որ պատրաստվում է պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ հրապարակել, ինչի համար միջնորդեց դատարանին՝ հրապարակումն անցկացնել դռնփակ դատական նիստի պայմաններում։

Երկրորդ նախագահը միաժամանակ հայտարարեց, որ այդ հարցի քննարկմանը կարող են ներկա լինել Արցախի գործող և նախկին նախագահները, որոնք, հիշեցնենք դատարան էին եկել՝ անձնական երաշխավորություն ներկայանցնելու Քոչարյանի ազատության համար։

Քոչարյանը նշեց, որ իր կողմից հրապարակվող փաստաթուղթն առնչվում է նաև նրանց։ Դատարանը, սակայն հայտարարեց, որ նման կարգ օրենսդրությամբ նախատեսված չէ, ինչից հետո Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հեռացան։

Վերջիններիս դատարանի բակում Քոչարյանի դեմ բողոքողները դիմավորեցին «ամոթ» վանկարկումով։ Նշենք, որ այս պահին նիստն ընթանում է դռնփակ դատական կարգով և լրագրողները հնարավորություն չունեն լուսաբանելու դատավարության ընթացքը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ արդեն 4-րդ օրն է ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси