Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանում ցրված հայրիկը իր դստեր փոխարեն ուրիշ երեխայի է տուն բերել մանկապարտեզից

Ռուսաստանում ցրված հայրիկը իր դստեր փոխարեն ուրիշ երեխայի է տուն բերել մանկապարտեզից

18:37 | 16.05.2019 | Հասարակություն

Ռուսաստանի կազմում ընդգրկված Կոմիի Հանրապետությունում ոստիկանությունը պարզել է տարօրինակ դիպվածի հանգամանքները, երբ տղամարդը մանկապարտեզից ուրիշի երեխային է տուն տարել իր դստեր փոխարեն:

Ինչպես հայտնում է Вести-ն, հանրապետության ՆԳՆ մամլո ծառայությունից հայտնել են, որ մայիսի 8-ին ոստիկանություն հաղորդագրություն է ստացվել մանկապարտեզի ղեկավարից: Տղամարդը մանկապարտեզ է եկել իր վեցամյա դստեր հետ, սակայն շփոթել է երեխաներին և ուրիշին տուն տարել:

Իր սխալը տղամարդը նկատել է միայն տան շեմին հասնելով: Ցրված հայրիկն անմիջապես հետ է տարել աղջկան մանկապարտեզ և հանձնել դաստիարակներին:

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ նա սթափ վիճակում է եղել: Վերցրել է իր իսկ դստերն այդ օրը մանկապարտեզից, թե ոչ, չի նշվում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси