Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է անշարժ գույքի օտարման գործով 138 958 եվրո վճարել ՀՀ քաղաքացուն

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է անշարժ գույքի օտարման գործով 138 958 եվրո վճարել ՀՀ քաղաքացուն

17:32 | 16.05.2019 | Հասարակություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կայացրել է Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, որով ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է հայցվորին մոտ 140 000 եվրո փոխհատուցում վճարել:

Հայտնի է, որ ՀՀ քաղաքացի Գայանե Թադևոսյանը ՀՀ դեմ հայցը ներկայացրել էր 2010 նոյեմբերի 25-ին՝ պատասխանող կողմին մեղադրելով  Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 34-րդ կետի խախտման համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ 2002թ. ՀՀ կառավարությունը կայացրել է որոշում, համաձայն որի՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքը պետք է օտարվի պետության կարիքների համար: Խոսքը նաև 345 000 ք/մ մակերեսով տարածքի մասին է եղել: Հայցվորն այդ տարածքում ունեցել է 240,2 ք/մ մակերեսով անշարժ գույք և 437,8 ք/մ մակերեսով հողատարածք, որոնք ներառված են եղել օտարման գոտում:

Թադևոսյանը 2004թ. «Երևանի կառուցապատման և ներդրումային նախագծի իրականացման գրասենյակ»-ի հետ համաձայնագիր է կնքել, ըստ որի՝ իր ունեցվածքը տվել է 265 020 դոլարի դիմաց: Ըստ փաստաթղթի՝ Թադևոսյանը բացի այդ գումարը պետք է հավելյալ 78 006 դոլար ստանար: Գործարքի վերջնական գումարը կազմել է 394 479 դոլար, որից հայցվորը ստացել է 355 031-ը, իսկ 39 447 դոլարը հարկվել է: Սակայն 2006թ. ՀՀ գլխավոր դատախազի գրասենյակի հակակոռուպցիոն վարչությունը պարզել է, որ Թադևոսյանի անշարժ գույքի արժեք չափազանցվել է՝ ի տարբերության դրա շուկայական գնի, ինչի հետևանքով նրան ավել գումար է վճարվել: Արդյունքում սկսվել է հետաքննություն, որի շրջանակում հայցվորն անցել է որպես վկա ու պատմել, որ գրասենյակի ղեկավարն իրենից պահանջել է հետ վճարել 180 000 դոլար՝ սպառնալով, որ հակառակ դեպքում նա կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել պետական միջոցների  յուրացման համար: Արդյունքում Թադևոսյանը 133 958 եվրո է փոխանցել գրասենյակի հաշվեհամարին:

Ավելի ուշ կինը պահանջել է հետ վերադարձնել գումարը, սակայն իր պահանջն անպատասխան է  մնացել: Այնուհետև նա դիմել է Երևանի Նորք Մարաշ շրջանի վարչական, ինչպես նաև Քաղաքացիական  դատարան, սակայն նրա հայցերը մերժվել են:

ՄԻԵԴ ներկայացված հայցում Թադևոսյանը որպես նյութական վնասի փոխհատուցում 104 061 598 մլն ՀՀ դրամ է պահանջել, ինչպես նաև 5 000 եվրոյին համերժեք գումար՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ հայցվորը, անկասկած, նյութական և բարոյական վնաս է կրել, ինչը փոխատուցելու համար ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 138 958 եվրո վճարել: Գումարը պետք է վճարվի երեք ամսվա ընթացքում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси