Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ռեալը»՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդ (ֆոտո)

«Ռեալը»՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդ (ֆոտո)

17:24 | 16.05.2019 | Սպորտ

Brand Finance ընկերությունը կազմել է ամենաթանկ ֆուտբոլային բրենդների ցուցակը: Առաջին տեղում է Մադրիդի «Ռեալը», որի բրենդը գնահատվում է 1.646 միլիարդ եվրո (նախորդ տարվա համեմատ աճել է 26.9 տոկոսով):

Արքայական ակումբը շրջանցել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», որի բրենդը գնատավում է 1,472 միլիարդ եվրո: Նախորդ տարվա համեմատ «Մանչեսթեր Յունայթեդի» բրենդի գինը նվազել է 5.8 տոկոսով:

Երրորդ տեղում է կատալոնական «Բարսելոնան»՝ 1.393 միլիարդ եվրո:

Լավագույն տասնյակում տեղ է գտել նաեւ Լոնդոնի «Արսենալը», որը հայտնվել է 9-րդ տեղում: Լոնդոնյան ակումբի բրենդը գնահատվում է 885 միլիոն եվրո:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси