Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լուսադիոդային լամպերը կարող են անդառնալի վնաս հասցնել աչքերին. ֆրանսիական կարգավորիչ

Լուսադիոդային լամպերը կարող են անդառնալի վնաս հասցնել աչքերին. ֆրանսիական կարգավորիչ

17:20 | 16.05.2019 | Հասարակություն

Լուսադիոդային լամպերը կարող են անդառնալի վնաս հասցնել աչքերին եւ տեսողության վատացմանը հանգեցնել: Ֆրանսիայի Պարենամթերքի, շրջակա միջավայրի, հիգիենայի եւ աշխատանքի անվտանգության գործակալության (ANSES) 400 էջանոց զեկույցի համաձայն՝ հզոր լուսադիոդային լամպերը «ֆոտոտոքսիկ» են:

ANSES-ը նշում է, որ լուսադիոդային լուսավորության ժամանակ ճառագայթող լույսը կարող է հանգեցնել աչքի ցանցաթաղանթի վնասմանը, ինչպես նաեւ քնի բնական ռիթմերի խախտմանը: Այդ կապակցությամբ գործակալությունը խորհուրդ է տալիս վերանայել լուսադիոդային լամպերի ճառագայթման առավելագույն նորմերը:

Նշվում է, որ բարձր ինտեսիվությամբ լուսադիոդային լուսավորության պարբերական ներգործությունը կարող է աչքի ցանցաթաղանթի ծերացում առաջացնել:

Սա իր հերթին կարող է հանգեցնել տեսողության սրության նվազման եւ որոշ դեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում դեղին բծի տարիքային դեգեներացիային:

Ընդ որում նշվում է, որ պլանշետներում, սմարթֆոններում եւ նոութբուքերում LED տեխնոլոգիաները վտանգ չեն ներկայացնում աչքի վնասման տեսանկյունից՝ լուսավորության ցածր աստիճանի շնորհիվ:

Մինչդեռ ստրոբոսկոպիկ ազդեցության  հետեւանքով լուսադիոդային լամպերը կարող են գլխացավ եւ հոգնածություն առաջացնել, ինչպես նաեւ բարձրացնել դժբախտ պատահարների վտանգը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси