Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ողբերգական դեպք Նոր Նորքում. Թիվ 3 երթուղու ավտոբուսը վրաերթի է ենթարկել կնոջը. վերջինս մահացել է

Ողբերգական դեպք Նոր Նորքում. Թիվ 3 երթուղու ավտոբուսը վրաերթի է ենթարկել կնոջը. վերջինս մահացել է

16:54 | 16.05.2019 | Պատահարներ

Երեւանում, այսօր՝ մայիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում Higer KlQ 677 OG մակնիշի 4529 Տ համարանիշի երթուղային ավտոբուսը Հունան Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ մահացածի ինքնությունը։ 

Ավտոբուսը սպասարկում է թիվ 3 երթուղին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси