Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բնակարանների գների աճի վրա ազդել են 2018-ի քաղաքական փոփոխությունները. Սարհատ Պետրոսյան

Բնակարանների գների աճի վրա ազդել են 2018-ի քաղաքական փոփոխությունները. Սարհատ Պետրոսյան

16:37 | 16.05.2019 | Քաղաքականություն

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ բնակարանների գների աճին՝ այդ խնդրում առանձնացնելով  մի քանի պատճառ:

«Առաջին և ամենաշոշափելի պատճառը նախորդ տարվա քաղաքական փոփոխություններն են, որոնք հանրության ու բիզնեսի շրջանում սպասումներ են առաջացրել, որոնք ազդել են պահանջարկի վրա: Երկրորդ խնդիրը, որ կարծում ենք, որ կարևոր է, հիփոթեքի շուկայի ակտիվացումն է»,-ասաց նա և ընդգծեց՝ այսօր միջինը 6.5 % նվազագույն տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր են գործում, որոնք անհամեմատելի են նախորդ տարվա տվյալների հետ:

«Մենք դեռևս շատ հեռու ենք  2006-2008 թվականների վիճակից, քանի որ այն ժամանակ շոշափելի աճ է տեղի ունեցել: Այդ ժամանակ, ենթադրում եմ, որ եղել են անհասկանալի ֆինանսական հոսքեր: Հաշվի առնելով ներկա կարգավորումները, կարծում եմ, որ մենք դժվար այդ վիճակում հայտնվենք»:

Նա նշեց, որ ներկայումս բնակարանների ամենամեծ պահանջարկը մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում է, Դավիթաշենում, հետո՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում: Սարհատ Պետրոսյանը նշեց, որ այն ժամանակ մենք ունեինք շենքեր, որտեղ այսինչ-այնինչ պաշտոնյայի հարևանը լինելու համար կարող էին բնակարանները թանկ լինել, հիմա նման բան չկա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси