Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մահացել է Ավստրալիայի նախկին վարչապետ Ռոբերտ Հոուքը

Մահացել է Ավստրալիայի նախկին վարչապետ Ռոբերտ Հոուքը

16:31 | 16.05.2019 | Քաղաքականություն

Ավստրալիայի նախկին վարչապետ Ռոբերտ Հոուքը մահացել է 89 տարեկանում: Այս մասին հաղորդել է 9-news ալիքը՝ վկայակոչելով նրա կնոջ հայտարարությանը:

Նրա խոսքով նախկին քաղաքական գործիչը մահացել է Ավստրալիայում իր տանը, հարազատների շրջապատում: Նա թողել է երեք երեխաներին եւ մի քանի թոռներին:

Հոուքը Ավտսրալիայի 23-րդ վարչապետն էր, կառավարությունը գլխավորում էր 1983-ից մինչեւ 1991 թվականը: Նրա գլխավորությամբ Ավստրալիայի լեյբորիստականա կուսակցությունը երկու անգամ հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում՝ 1984 եւ 1987 թվականներին: 1991 թվականի դեկտեմբերին Հոուքը ժողովրդականության վարկանիշի անկումից հետո կորցրեց կուսակցության ղեկավարի պաշտոնը, իսկ հետո հեռացավ խորհրդարանից:

Նրա կառավարման տարիներին երկրի տնտեսությունում  եւ արդյունաբերությունում մի շարք նշանակալի բարեփոեխումներ են կատարվել, այդ թվում վնասաբեր ճյուղերի սուբսիդավորման չեղարկումը, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси