Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ապօրինություններ՝ Վանաձորի բժշկական քոլեջում․ յուրացվել է 11․880․000 դրամ

Ապօրինություններ՝ Վանաձորի բժշկական քոլեջում․ յուրացվել է 11․880․000 դրամ

16:15 | 16.05.2019 | Հասարակություն

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը մի շարք չարաշահումներ է կատարել, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ըստ նախնական տվյալների, նույն քոլեջում ձևակերպել է դստերը և մի շարք այլ անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել և տնօրենը վատնման եղանակով հափշտակել է ընդհանուր 11.880.000 դրամ:

Առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси