Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սա քրեական գործ չէ, այլ «համացանցային ավանտյուրա». Տիգրան Աթանեսյանը՝ Մասիսի քաղաքապետի գործի մասին

Սա քրեական գործ չէ, այլ «համացանցային ավանտյուրա». Տիգրան Աթանեսյանը՝ Մասիսի քաղաքապետի գործի մասին

15:41 | 16.05.2019 | Քաղաքականություն

Երեւան քաղաքի դատախազությունը արդեն երկրորդ անգամ չի հաստատել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով քննիչի կազմած մեղադրական եզրակացությունը եւ այն վերադարձրել է քննիչին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մասիսի քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Չգիտեմ, թե ինչ հիմնավորմամբ է դա արվել, կարող է լրացուցիչ նախաքննություն կատարելու համար, կամ էլ առաջադրված մեղադրանքները փոփոխելու համար, սակայն արդեն իսկ բոլորի համար պետք է ակնհայտ լինի, որ սա քրեական գործ չէ, այլ «համացանցային ավանտյուրա», որն իրականացվել է որոշ իրավապահների կողմից չգիտեմ ում հաճոյանալու համար:

Եթե ի վերջո մի օր մեղադրական եզրակացությունը հաստատվի, ապա դռնբաց դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք կարող է համոզվել այս քրեական գործի կատարյալ անհեթեթության մեջ»,– գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, նրա եղբոր՝ Գոռ Համբարձումյանի, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի եւ եւս 8 անձի վերաբերյալ քրեական գործը դատախազությունը հետ է ուղարկել Քննչական կոմիտե՝ լրացուցիչ նախաքննության, քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Հիշեցնենք, հեղափոխության օրերին` 2018 թվականի ապրիլին խաղաղ հավաքներ եւ երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավապահների, տեղի էր ունեցել խուլիգանական դրդումներով բռնություն։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Մասիսի քաղաքապետը մեղադրվում է երկու տարբեր դրվագներով։ Երկու գործերն էլ առնչվում են ներկայումս վարչապետ, այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած բողոքի ակցիաներին։

Զանգվածային անկարգությունների եւ խուլիգանության հոդվածներով մեղադրվող Մասիսի քաղաքապետն ու եղբայրը ամիսներ առաջ կալանքից ազատ են արձակվելհամապատասխանաբար 5 միլիոն եւ 2 միլիոն դրամ գրավի դիմաց։

Համաձայն մեղադրանքի՝ 2018-ի ապրիլի 22-ին մայրաքաղաքի Էրեբունի փողոցում տեղի ունեցած ակցիայի ժամանակ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, որը, ըստ մամուլի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի դստեր ամուսինն է, բռնություն է գործադրել ակցիայի մասնակիցների նկատմամբ։

Ըստ Քննչական կոմիտեի, Էրեբունիում քաղաքացիական հագուստով մարդիկ, հիմնականում՝ բժշկական դիմակներով, հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա, քարերով ու մահակներով հարվածել նրանց։ Քաղաքացիների նկատմամբ բռնություն էր գործադրվել նաեւ էլեկտրահարող սարքերով:

Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել այդ օրն ավելի ուշ՝ Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում, Մասիսի քաղաքապետի ու նրա եղբոր մասնակցությամբ։

Դավիթ Համբարձումյանի փաստաբանները պնդում են՝ Մասիսի քաղաքապետն Էրեբունիում չի եղել, իսկ Հայանիստում եղել է, քանի որ տեղեկացել է, որ այնտեղ են գտնվում նաեւ Մասիսի բնակիչները։ Այդ օրը Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկում քաղաքացիները փակել էին ճանապարհը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси