Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լոռիում էքսկավատորի հետևի մասը պտույտի ժամանակ դիպել է աշխատողին. վերջինս ընկել է ու մահացել

Լոռիում էքսկավատորի հետևի մասը պտույտի ժամանակ դիպել է աշխատողին. վերջինս ընկել է ու մահացել

15:30 | 16.05.2019 | Հասարակություն

Մայիսի 15-ին, ժամը 14․15-ին, մի ընկերությունից ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ 1967 թ. ծնված Լեռնիկ Ռամազյանը աշխատանքի ժամանակ ընկել է եւ մահացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 13.25-ի սահմաններում, ընկերության պոչամբարի տարածքում, որտեղ պոչամբարի խողովակաշարի վերականգնման, ճանապարհի հարթեցման եւ լայնացման աշխատանքներ են տարվում, էքսկավատորի պտույտի ժամանակ էքսկավատորի հետեւի մասը դիպել է Լ. Ռամազյանին եւ պատճառել վնասվածք, ինչի հետեւանքով նա մահացել է:

Նշանակվել է ԴԲՓ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси