Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մամուլում շրջանառվող լուրերը թրենդային սերիալներից շատ ավելի մեծ ինտրիգներ են պարունակում. Ավինյան

Մամուլում շրջանառվող լուրերը թրենդային սերիալներից շատ ավելի մեծ ինտրիգներ են պարունակում. Ավինյան

15:19 | 16.05.2019 | Քաղաքականություն

Չգիտեմ ՝ ինչ թեւերի մասին է խոսքը, առհասարակ ինձ թվում է նորմալ պրակտիկա է, որ մամուլը այդպիսի լուրեր է տարածում։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով մամուլում տեղ գտած այն տեղեկության մասին, թե կառավարության ներսում տարբեր թեւեր են ձեւավորվում, դրանցից մեկն էլ Տիգրան Ավինյանն է գլխավորում։

«Մեկ–մեկ ինձ թվում է՝ այդ լուրերն ավելի հետաքրքիր են եւ թրենդային սերիալներից շատ ավելի մեծ ինտրիգներ են պարունակում։ Սակայն իրականությունը մի փոքր այլ է, կառավարությունը որպես մեկ թիմ է գործում, լինում են հարցեր, որ մի խումբ մարդիկ են իրար հետ համակարծիք լինում, մեկ այլ հարցում ՝ մի այլ խումբ մարդիկ են համակարծիք լինում, բայց ասել, որ կառավարության ներսում խմբավորումներ  կան, ես չեմ նկատել այդպիսի բան»,–նշեց նա։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси