Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անձնական երաշխավորության առումով «շահերի բախումը» կիրառելի չէ. Հայկ Ալումյանը՝ Քոչարյանի համար երաշխավորության մասին

Անձնական երաշխավորության առումով «շահերի բախումը» կիրառելի չէ. Հայկ Ալումյանը՝ Քոչարյանի համար երաշխավորության մասին

13:26 | 16.05.2019 | Քաղաքականություն

Անձնական երաշխավորության առումով «շահերի բախում» հասկացությունը ընդհանրապես կիրառելի չէ։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորության ներկայացումը արդյոք շահերի բախում չէ՞՝ հաշվի առնելով, որ 2008 թվականին Արցախից զորք է բերվել երեւան, իսկ Բակո Սահակյանն այդ ժամանակ եղել է Արցախի նախագահը։

«Անձնական երաշխավորների առումով օրենքի մեջ չկա որեւէ սահմանափակում, թե ով կարող երաշխավորել, կարեւորը որ վստահություն եւ հեղինակություն վայելող անձ լինի»,–նշեց Ալումյանը։

Նրա փոխաբնցմամբ՝  դեռ հայտնի չէ, երբ կժամանեն Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարան, բայց «ինչպես հասկացա՝ օրվա վերջում կարելի է սպասել»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ներկա եւ նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ իրենց երաշխավորագիրը ներկայացնելու համար դատարանի որոշմամբ պետք է ներկայանան դատարան:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси