Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Արս-Ֆայն»-ը և «ԷֆԱրՎի Մասրիկ»-ը արտոնություն ստացան. Մեկը հագուստ է արտադրում, մյուսը՝ արեւային կայան կկառուցի

«Արս-Ֆայն»-ը և «ԷֆԱրՎի Մասրիկ»-ը արտոնություն ստացան. Մեկը հագուստ է արտադրում, մյուսը՝ արեւային կայան կկառուցի

12:25 | 16.05.2019 | Քաղաքականություն

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «Արս-Ֆայն» ընկերությանը։

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են մասնագիտացված հագուստի արտադրության մեջ Երեւան քաղաքում: Ընկերությունը կատարելու է 130 մլն դրամի ներդրում՝ ստեղծելով 5 նոր աշխատատեղ: Այժմ ընկերությունն ունի 12 աշխատող 100 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը կազմել է 230 մլն դրամ, որից 180-ը կիրացվի ՀՀ-ում, իսկ 50-ը կարտահանվի ԵՏՄ երկրներ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը 3 տարի ժամկետով հետաձգեց «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:

Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս շրջանում կառուցել 55 ՄՎտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան։ Գործունեությունը նախատեսվում է սկսել 2020 թվականից։ Հետաձգման ենթակա սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի 885 մլն 900 հազար դրամ։

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` 130 հազար դրամ միջին աշխատավարձով:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси