Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՌԴ-ն և Թուրքիան պայմանավորվել են Իդլիբի հարցով աշխատանքային խումբ ստեղծել

ՌԴ-ն և Թուրքիան պայմանավորվել են Իդլիբի հարցով աշխատանքային խումբ ստեղծել

18:35 | 15.05.2019 | Քաղաքականություն

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է Սիրիայի Իդլիբ քաղաքի հարցով Ռուսաստանի հետ աշխատանքային խմբի ստեղծման մասին եւ ցանկություն հայտնել, որ այն որքան հնարավոր է արագ սկսի գործել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել եմ Իդլիբում իրավիճակը, մեր նախագահ Էրդողանը 2 օր առաջ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Պայմանավորվել են Իդլիբի հարցով աշխատանքային խմբի ստեղծման մասին: Մենք ուժեղացրել ենք այդ ուղղությամբ աշխատանքը», - Անկարայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն:

Նա Դամասկոսին մեղադրել է Սիրիայի Իդլիբում զինադադարի ռեժիմը խախտելու համար: «Այս ամենը ավարտելու համար անհրաժեշտ է, որպեսզի Իդլիբի հարցով աշխատանքային խումբը հնարավորինս արագ սկսի աշխատել», - հավելել է թուրք  նախարարը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси