Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանում 10 մասնագիտության կարիք կա, իսկ համապատասխան կադրեր չկան. փորձագետ

Հայաստանում 10 մասնագիտության կարիք կա, իսկ համապատասխան կադրեր չկան. փորձագետ

18:22 | 15.05.2019 | Քաղաքականություն

Հայաստանում 10 մասնագիտության կարիք կա, որոնց բավարարման համար կադրեր չկան: Մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ սա այն բանի արդյունքն է, որ ուսումնական հաստատություններում պետական պատվերները հավասարաչափ են բաշխվում, իսկ ուսանողներն ընտրում են այն ուղղությունները, որոնք հեշտ են տրվում՝ չպատկերացնելով իրավիճակը աշխատանքի շուկայում: «Կարելի է ներդնել մեխանիզմներ, որոնց համաձայն կարելի է մեծացնել այն ուղղությունների ֆինանսավորումը, որոնք կարեւոր են, իսկ այն ուղղություններինը, որոնք պահանջարկ չունեն, նվազեցնել: Ուսանողը պետք է իմանա, թե իրեն ինչ է սպասում այս կամ այն մասնագիտությունն ընտրելիս, եւ ինչպիսի աշխատավարձի հույս կարող է ունենալ»,- նշեց փորձագետը:

Մակարյանը հավելեց, որ բուհերում ուսանողական աշխատանքները գրվում են այն թեմաներով, որոնք շուկայի համար այնքան էլ արդիական չեն: Դրանից բացի, աշխատանքի հանդեպ քաղաքացիների խթանման մեխանիզմներն այնքան էլ արդյունավետ չեն, իսկ շատ ընտանիքներ երեխաներին կթություն տալու հնարավորություն ուղղակի չունեն: «Փորձը ցույց է տալիս, որ կադրերը որքան քիչ մրցունակ են, այնքան շատ են նախընտրում «ստվերում» մնալ, ուստի կրթական համակարգի որակի եւ արդյունավետության բարձարցումը կլուծի նաեւ այս խնդիրը»,- պարզաբանեց փորձագետը: 

Նա հիշեցրեց, որ 3 գործընկերների՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Գործատուների միության եւ Արհիմիությունների կոնֆեդերացիայի միջեւ 4 տարով ստորագրվել է «Արժանավոր աշխատանք» ծրագիրը, որն ընդգրկում է աշխատանքի խթանումը, ուղղությունների զարգացումը, երկխոսությունը: «Իսկ «Արժանավոր աշխատանք» ծրագրի հիմքում դրված են գործատուի եւ պոտենցիալ աշխատողների երկխոսության սկզբունքները, պրոֆմիությունների դերի բարձրացումը: Անհրաժեշտ է խուսափել երկարաժամկետ ծրագրեր գրելուց, որոնք արագ փոփոխվող աշխատանքի շուկայի ֆոնին արդյունավետ չեն: Այս իմաստով կարեւոր է պետական մարմնների պատրաստ լինելը նրանց հետ երկխոսությանը, որպեսզի բացառվի նախկինում եղած աշխատաոճը»,- եզրափակեց փորձագետը:

Նշենք, որ մայիսի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Աշխատիր, Հայաստան» ծրագրի գործարկումը, որին մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси