Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Առանց Երևանի քաղաքապետարանի մասնակցության անհնար է լուծել վերելակների խնդիրը. փորձագետ

Առանց Երևանի քաղաքապետարանի մասնակցության անհնար է լուծել վերելակների խնդիրը. փորձագետ

18:15 | 15.05.2019 | Քաղաքականություն

Առանց Երեւանի քաղաքապետարանի մասնակցության վերելակների խնդիրը հնարավոր չէ լուծել: Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Ըստ նրա, հնարավոր չէ հույսը դնել համատիրությունների վճարունակությանը եւ ֆինանսական ռեսուրսներին:

Տվյալ խնդիրն ունի իրավական եւ ֆինանսական հարթություններ եւ ոչ մի կերպ չի լուծվում, դա ուղղակիորեն կապված է այն անձանց իրազեկության ցածր մակարդակի հետ, որոնք աշխատում են քաղաքապետարանում:

«Տեխնիկական անվտանգության կառույցը, որը գլխավորում է գեներալը, վերելակների ստուգում է իրականացնում, որից հետո գրություն  է փակցվում, որ վերելակի շահագործումը վտանգավոր է: Սակայն համատիրությունների աշխատակիցները հաճախ դրանք պոկում են եւ վերելակը շարունակվում է շահագործվել: Այսինքն խնդիրը նրանում է, թե ով պետք է պատասխանատու լինի, ով պետք է վերահսկի», - պարզաբանեց նա:

Պողոսյանն ընդգծեց, որ գումարների որոնման խնդիրը անհնար է լուծել միայն բնակչության հաշվին, քանի որ խոսքը հսկայական գումարների մասին է, իսկ քաղաքապետարանը, ունենալով 170 միլիոն դոլարից մի փոքր ավել բյուջե, կարող է օգնել գտնել այդ խնդրի լուծումը` ամեն տարի ծրագրում ներառելով 20-30 վերելակների նորոգում:

Իսկ ծախսերի այն մասը, որն իր վրա կվերցնի բնակչությունը, պետք է հավասարաչափ բաշխվի բոլոր բնակիչների միջեւ:

«Այսօր առաջին երկու հարկերի շատ բնակիչներ չեն վճարում վերելակի համար, սակայն պետք է հասկանալ, որ բնակելի շենքն ընդհանուր է եւ եթե այսօր խնդիր է ծագել վերելակի հետ, ապա վաղը կարող է աղբահանության, տանիքի հետ խնդիր առաջանալ եւ այլն», - ասաց փորձագետը՝ հավելելով, որ համատիրություններն, ըստ էության, մեռած մարմին են երկրում:

 «Շենքերում, որոնք լավ վիճակում են գտնվում, նյութապես ապահովված մարդիկ են ապրում: Եվ դա բացառություն է», - ասաց Պողոսյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси