Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ի՞նչ է պետք իմանալ Եգիպտոս մեկնելիս անձնական օգտագործման դեղեր տեղափոխելու մասին

Ի՞նչ է պետք իմանալ Եգիպտոս մեկնելիս անձնական օգտագործման դեղեր տեղափոխելու մասին

16:53 | 15.05.2019 | Հասարակություն

Հայաստանից Եգիպտոս մեկնող համաքաղաքացիներին անձնական օգտագործման դեղեր տանելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների, որոնք սահմանել է Եգիպտոսի կառավարությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի և դրանց պրեկուրսորների մուտքը Եգիպտոս խստիվ արգելվում է, իսկ որոշ դեղերի համար պահանջվում է թույլտվություն. պարտադիր է, որպեսզի առաջնային փաթեթավորումն ամբողջական լինի և հստակ երևա դեղի բաղադրությունը:

Երկիր մուտք գործելիս ցանկացած անձնական օգտագործման դեղ ստուգվում է Եգիպտոսի մաքսային բաժնի տեսուչների կողմից:

Հարկ է նշել, որ ներկայումս օգտագործվող դեղերի մեծ մասը հասանելի են Եգիպտոսի դեղատներում և բժշկական հաստատություններում:

Եգիպտոսում շրջանառությունն արգելված դեղերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://moh.am/uploads/Ardirdeghericankegiptos2019%20(1).pdf

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси