Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Bloomberg. «Թրամփի աշտարակի» ռեզիդենտները բնակարանները վնասով են վաճառում

Bloomberg. «Թրամփի աշտարակի» ռեզիդենտները բնակարանները վնասով են վաճառում

16:45 | 15.05.2019 | Հասարակություն

Չնայած ընդունված է Trump Tower աշտարակը գովազդել որպես «Նյու Յորքի ամենահեղինակավոր եւ կարգավիճակ ունեցող շենքերից մեկը», բնակարանների տերերը ստիպված էին վերջին 2 տարիներին բավականին չարչարվել դրանք վաճառելու համար, հայտնում է Bloomberg գործակալությունը:

Քաղվածքներից դատելով՝ վաճառքի մեծամասնությունը վնասով է եղել՝ հաշվի առնելով ինֆլյացիան: Շենքի բնակվածության խտությունը 2012 թվականի 99 տոկոսից  ընթացիկ պահին նվազել է մինչեւ 83 տոկոս: Այս կորուստն աննախադեպ երեւույթ է Հինգերորդ ավենյուի համար: Անշարժ գույքի հարցերով շատ փորձագետներ այս փողոցը համարում են երկրի գլխավոր գրասենյակային շրջանը, հայտնում է Bloomberg-ը:

Դրանից բացի, Թրամփի աշտարակի զուտ եկամուտը 2012 թվականին բանկերի գնահատականից նվազել է 26 տոկոսով, երբ քննարկվում էր բիզնեսմեն, իսկ այժմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 100 մլն դոլար վարկի տրամադրման հարցը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси