Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արշալույսցիները փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը. Դժգոհ են, որ Զարզանդ Գրիգորյանը մասնակցել է ավագանու նիստին

Արշալույսցիները փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը. Դժգոհ են, որ Զարզանդ Գրիգորյանը մասնակցել է ավագանու նիստին

15:54 | 15.05.2019 | Հասարակություն

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները այսօր՝ մայիսի 15-ին, փակել էին  Արմավիր-Երեւան ավտոճանապարհը։ Նրանք պնդում են՝ լիազորությունները կասեցված համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին մարզպետարանը հովանավորում է։

Համայնքի բնակիչներից Շահբազյան Վիրաբը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ օրերս Արշալույս համայնքի ավագանու նիստ է գումարվել մարզպետարանի ներկայացուցիչ Արսեն Ղուկասյանի մասնակցությամբ եւ նիստին ներկա է եղել նաեւ Զարզանդ Գրիգորանը։

Համայնքի բնակիչները շեշտում են՝ Զարզանդ Գրիգորյանի լիազորությունները կասեցված են, ուստի նա իրավունք չուներ մասնակցել ավագանու նիստին։ Համայնքի բնակիչները մի քանի օր առաջ բողոքի ցույց են արել Գլխավոր դատազության դիմաց, սակայն բնակիչներին զանգահարել է մարզպետի օգնականը եւ հայտնել, որ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ավագանու այդ նիստի որոշումները  չեղյալ հայտարարելու գրություն է ուղարկել։

Այսօր արշալույսցիների հետ հանդիպման է եկել մարզպետը եւ հավաստիացրել, որ ավագանու այդ նիստը առոչինչ համարելու մասին գրություն է ուղարկել։

Այժմ արշալույսցիները Արմավիր–Երեւան ճանապարհը բացել են։

Մեզ հետ զրույցում Արմավիրի մարզպետը պատմեց, որ մարզպետարանի ներկայացուցիչը գնացել եւ արձանագրել է, որ Զարզանդ Գրիգորյանը մասնակցում է նիստին, մինչդեռ ինքն մասնակցելու իրավունք չուներ, ուստի ավագանու այդ որոշումը առոչինչ ճանաչելու վերաբերյալ ինքն գրություններն ուղարկել է։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси