Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
13-ամյա Արթուրի իսլամ ընդունելը պարզապես խայտառակություն է Թուրքիայի համար. արեւելագետ

13-ամյա Արթուրի իսլամ ընդունելը պարզապես խայտառակություն է Թուրքիայի համար. արեւելագետ

15:12 | 15.05.2019 | Քաղաքականություն

Այն, ինչ տեղի է ունեցել հայ տղայի հետ թուրքական հեռուստատեսությունում, պարզապես խայտառակություն է։ Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով 13-ամյա հայ տղայի՝ Արթուրի իսլամ ընդունելու դեպքը թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում։

«Դա անընդունելի է, անթույլատրելի, անգամ իսլամի տեսակետից։ Նրանք իրավունք չունեին այդպես վարվել՝ հաշվի չառնելով երեխայի ծնողների կարծիքը»,- ընդգծել է արեւելագետը։

Ընդ որում՝ Սաֆրաստյանը նշել է, որ այդ ամենը կապված է այն քաղաքականության հետ, որը վարում են Թուրքիայի իշխանությունները՝ հանձին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, քանի որ թուրքական հասարակությունում սաստկանում է լարվածությունը՝ կապված հիմնականում երկրի բարդ ֆինանսատնտեսական եւ սոցիալական իրավիճակի հետ։

Փորձագետը հիշեցրել է նաեւ, որ Թուրքիայում հետապնդումների են ենթարկվել ավելի քան 100 հազար քաղաքացիներ, ինչը նույնպես վկայում է անառողջ մթնոլորտի եւ Էրդողանի իրականացրած ավտորիտար ներքին քաղաքականության մասին։

Նշենք, որ Թուրքիայում շարունակվում են բռնի իսլամացման դեպքերը։ Այս անգամ զոհ է դարձել հայ պատանին։ Միջադեպը տեղի է ունեցել ուղիղ եթերում։ Ծնողների բացակայությամբ 13-ամյա Արթուրին թուրք հոգեւոր գործիչ հեռուստավարը իսլամացրել է։ Թուրքական մամուլը լուրը տարածել է որպես թոփ։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси