Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ապօրինի շինարարության ծավալը պակսել ա, տղերք. մի՛ արեք, որովհետեւ ձեր ձեռքով քանդելու եք. Մեսչյան

Ապօրինի շինարարության ծավալը պակսել ա, տղերք. մի՛ արեք, որովհետեւ ձեր ձեռքով քանդելու եք. Մեսչյան

13:29 | 15.05.2019 | Քաղաքականություն

Ապօրինի շինարարության ծավալը իսկապես պակսել ա, տղերք, եւ բավականին շատ: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագեւրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նա խոստովանեց, որ իհարկե, դեռ կան դեպքեր, նման գործունեություն շարունակվում է, բայց առաջվա վիճակը չկա:. «Վերջապես սկսեցին հասկանալ, որ այսօրվա օրոք բոլորը հետեւում են ապօրինի շինարարությանը: Ցանկացած հողազավթում, ապօրինի շինարարություն իրականացնող թող իմանա, որ կհայտնվի դիտակետի տակ եւ անպայման կունենա պրոբլեմ: Նորից եմ խնդրում, մի՛ արեք ապօրինի շինարարություն, էլ չեմ ասում հողազավթում, որովհետեւ պրոբլեմ եք ունենալու եւ մեծ: Պրոբլեմն այն է, որ գալու եք ինքներդ ձեր ձեռքով քանդեք, ինչի՞ համար: Դիմեք մեզ, օրինական ճանապարհով եթե հնարավոր է, մենք ձեզ թույլատվությունները կտանք, գնացեք ձեր շինարարությունն արեք»,-ասաց Մեսչյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси