Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նշվել են ամենահուսալի ավտոմեքենաները

Նշվել են ամենահուսալի ավտոմեքենաները

12:28 | 15.05.2019 | Հասարակություն

Ամերիկյան J.D. Power հետազոտական ընկերության բրիտանական մասնաճյուղի վերլուծաբանները կազմել են ամենահուսալի մեքենաների վարկանիշը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Փորձագետները հարցման են ենթարկել Մեծ Բրիտանիայում ավելի քան 11,5 հազար մեքենայատիրոջ եւ հաշվել մեկ ապրանքատեսակի հարյուր մեքենայի հաշվով խափանումների թիվը (գնահատվել է 25 բրենդ)։ Արդյունքում՝ վերլուծաբանները գրանցել են ավելի քան 170 տարբեր բողոքներ, դրանք բաժանել են մի քանի հիմնական խմբի՝ էլեկտրոնիկայի, աուդիո- եւ հաղորդակցային, ինչպես նաեւ նավիգացիոն համակարգերի, թափքի եւ ինտերիերի դետալների, օդորակիչի, շարժչի կամ փոխանցատուփի խնդիրներ։

Հետազոտության համաձայն՝ ամենաշատ միավոր հավաքել է ֆրանսիական Peugeot-ն՝ 77 խնդիր 100 մեքենայի պարագայում։ Երկրորդ տեղում Skoda-ն է (88), եռյակը եզրափակել է Hyundai-ն (90)։

Չորրորդ եւ հինգերորդ տեղերը բաժին են հասել Nissan-ին եւ Suzuki-ին, որոնք հավաքել են 94-ական միավոր։

Առաջին տասնյակում են Opel-ը (95), Kia-ն (101), Mini-ն (103), Ford-ը եւ Volvo-ն։

Վարկանիշի ստորին հորիզոնականներում են BMW-ի մեքենաները՝ 181 միավոր։ Նախավերջինը FIAT-ն է (173), աուտսայդերների եռյակը եզրափակել է Audi-ն (167)։ Վերջին տասնյակում են նաեւ Jaguar-ը (159), Land Rover-ը (142), Mercedes-Benz-ը (136) եւ Toyota-ն (134)։

Խնդիրների մեծ մասը կապված է էլեկտրոնիկայի հետ։ J.D. Power-ի եվրոպական մասնաճյուղի տնօրեն Ջոշ Հելիբերթոնի խոսքով, արտադրողների՝ տեխնոլոգիականության հետեւից ընկնելը հանգեցնում է այն բանին, որ մեքենաներում ավելի նոր համակարգեր ու ագրեգատներ են հայտնվում, որոնք հեռու են կատարյալ լինելուց եւ կարող են խափանվել ցանկացած պահի։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси