Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ իշխանություններն ամուսնական խարդախության համար 50 մարդու են ձերբակալել

ԱՄՆ իշխանություններն ամուսնական խարդախության համար 50 մարդու են ձերբակալել

12:10 | 15.05.2019 | Քաղաքականություն

ԱՄՆ իշխանությունները 50 հոգու են ձերբակալել ներգաղթային օրենսդրության շրջանցմամբ ուղեկցված զանգվածային ամուսնական խարդախության համար՝ հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ըստ դեռեւս անցյալ շաբաթ կազմված մեղադրական եզրակացության՝ հանցագործ սխեմայի կազմակերպիչները գտնվել են Տեխասի նահանգում, իսկ նրանում ընգրկված մարդիկ բնակվել են այդ նահանգում եւ Վիետնամում։ 

Ըստ դատական փաստաթղթերի, ԱՄՆ-ում կեցության կարգավիճակ ստանալ ցանկացողները դիմել են Էշլի Յեն Նգուենի գլխավորած կազմակերպությանը եւ մատուցված ծառայությունների համար վճարել են 50-70 հազար ԱՄՆ դոլար։

Պատվիրատուների համար կին կամ ամուսին են ընտրվել համապատասխան ԱՄՆ քաղաքացիներ, որոնք որոշակի գումարի դիմաց համագործակցել են հանցավոր կազմակերպության հետ։

Որպիսի կեցության կարգավիճակի դիմումները ճշմարտանման լինեն, կազմակերպությունը պատվիրատուների համար պատրաստել է համապատասխան ամուսնական ֆոտոալբոմներ, հարկերի եւ կոմունալ ծառայությունների համար վճարների, ինչպես նաեւ աշխատանք ունենալու մասին կեղծ փաստաթղթեր։

Քրեական գործով՝ կեղծ ամուսնություններ ձեւակերպելու, զեղծարարության, սուտ ցուցմունքներ տալու եւ վկաների օգնությամբ մանիպուլյացիաներ անելու համար 96 հոգու մեղադրանք է առաջադրվել։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси