Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում միմյանց են բախվել թիվ 58 երթուղին սպասարկող «Գազել»-ը և ևս 3 մեքենա, կա տուժած. shamshyan.com

Երևանում միմյանց են բախվել թիվ 58 երթուղին սպասարկող «Գազել»-ը և ևս 3 մեքենա, կա տուժած. shamshyan.com

17:23 | 14.05.2019 | Պատահարներ

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝  այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ Գոշ գազի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 35 ՏA 404 համարանիշի, մարդատար Газель մակնիշի 5020 Տ համարանիշի, Skoda մակնիշի 10 ԼԼ 902 համարանիշի և Mercedes մակնիշի 34 RC 311 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մարդատար Газель-ը սպասարկում է թիվ 58 երթուղին։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси