Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ալյասկայում 5 մարդ է զոհվել 2 օդանավերի վթարի հետևանքով

Ալյասկայում 5 մարդ է զոհվել 2 օդանավերի վթարի հետևանքով

10:41 | 14.05.2019 | Պատահարներ

ԱՄՆ Ալյասկա նահանգում 2 հիդրոօդանավի վթարի հետեւանքով զոհվել է 5 մարդ, մեկն անհայտ կորած է համարվում, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Princess Cruises շրջագայությունների ընկերությանը:

Հաղորդվում է, որ զոհվածների թվում են 4 ուղեւոր եւ հիդրոօդանավերից մեկի օդաչուն: Տուժած 10 մարդու տեղափոխել են հիվանդանոց, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, եւս երեքի վիճակը՝ ծանր:

Ընկերությունն իր ցավակցությունն է հայտնել վթարի հետեւանքով տուժածներին եւ նրանց ընտանիքներին:

Ավելի վաղ Ketchikan KRBD ռադիոկայանը, վկայակոչելով ԱՄՆ առափնյա ծառայությանը, հայտնել էր, որ երկուշաբթի 2 հիդրոօդանավ Ալյասկայի Կետչիկան քաղաքի մոտ վթարի են ենթարկվել: Պատահարի հետեւանքով 10 մարդ վնասվածքներ է ստացել, 6-ը համարվում է անհայտ կորած:

Հեռուստաալիքը հայտնում է, որ Princess Cruises ընկերության հիդրոօդանավերը ուղեւորներին էքսկուրսիա էին տանում, երբ տեղական ժամանակով մոտ 13:00-ին տեղի է ունեցել օդանավերի օդային բախումը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси