Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կոտայքում BMW-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. վարորդը հրաշքով փրկվել է

Կոտայքում BMW-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. վարորդը հրաշքով փրկվել է

16:44 | 13.05.2019 | Պատահարներ

Կոտայքի մարզում, այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13:40-ի սահմաններում BMW մակնիշի 11 ՏՏ 484 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի ու բախվել երկաթե արգելապատնեշներին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Եղվարդի բաժնի ծառայողների ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել բենզինի արտահոսքը, քանի որ բախման հետեւանքով վնասվել էր բենզինի բաքը եւ արտահոսք էր սկսվել:

Աղբյուրը  հայտնում է նաեւ, որ վարորդը հրաշքով է փրկվել, քանի որ նա ավտոմեքենայով մխրճվել էր երկաթե արգելապատնեշի մեջ ու այն դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси